«British Airways»-ն ուղևորներին ինքնաթիռ կթողնի առանց անձնագրի
Բրիտանական «British Airways» ավիաընկերությունն ուղևորներից անձնագիր չի պահանջի վայրէջքից առաջ, իսկ որպեսզի մարդկանց ինքնությունը հաստատի, կօգտագործի բիոմետրիկ նույնականացման համակարգ: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «The Daily Telegraph»-ին:
Ընկերությունը նամակ է տարածել՝ ուղղված աշխատակիցներին:
Թերթի տվյալներով՝ հատուկ սարքավորումներն արդեն տեղադրված են Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի ելքի երեք գոտիներում, իսկ մոտակա ամիսների ընթացքում կսկսի համակարգը գործել ևս 33 այդպիսի գոտիներում: Նորարարությունը հասանելի կլինի նախ ներքին չվերթերի ուղևորների համար, իսկ հետո, ինչպես ենթադրվում է, կատարածվի նաև միջազգային թռիչքների վրա:
Սպասվում է, որ այս համակարգը ժամանակ կխնայի և կկրճատի այն՝ թուլ տալով խուսափել սխալներից: