Անգելա Մերկելը կոչ է արել ուղղել Եվրոմիության արած սխալները
Եվրոպական միությունը սխալներ է գործել, բայց ժամանակն է եկել ավարտել անավարտ թողնվածը, իսկ դրա համար հրաշալի հիմք կա: Այս մասին գրում է Вести-ն՝ վկայակոչելով Իտալիայի պետական Առաջին ալիք հեռուստաընկերությանը տված Անգելա Մերկելի հարցազրույցը:
Մերկելը Հռոմ է եկել Հռոմի համաձայնության 60-ամյակին նվիրված արարողության կապակցությամբ:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ արտաքին սահմանները բացելով՝ Եվրոմիությունը չէր մտածում դրանց ամրացման մասին: Ոչ ոք ճգնաժամին պատրաստ չէր գումարային մեծ փոխարժեք ներմուծելիս:
«Մենք այդ ամենը ուղղում ենք բանկային միության և կարգավորման մեխանիզմների միջոցով»,- հայտնել է Անգելա Մերկելը:
Եվրոպան կկարողանա միասնական պատասխան գտնել միգրացիոն խնդրին, երբ յուրաքանչյուրն իր ներդրումը կունենա՝ կախված սեփական հնարավորություններից: Պետք է ավարտել ճգնաժամը, ինչպսին Սիրիայինն է, և դա անել միասին»,- նշել է Մերկելը:
Կանցլերը նաև նշել է իր տնտեսական քաղաքականության կարևոր թեզիսներից մեկը՝ անհրաժեշտ է համաձայնեցնել ներկայից կանոնները, իսկ դա անհնար է առանց տնտեսության: