Լոնդոնի ահաբեկչության գործով ևս 2 կասկածյալ է ազատ արձակվել
Լոնդոնյան ոստիկանությունը օրերս Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում իրականացրած ահաբեկչական գործողությանը կապ ունենալու կասկածանքով ձերբակալվախ ևս 2 անձի է ազատ արձակել: Մյուս 2-ը՝ հսկողության տակ են: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը:
«35-ամյա տղամարդը ազատ է արձակվել առանց ոստիկանության կողմից հետագա գործողությունների, 32-ամյա կինը բաց է թողնվել գրավի դիմաց, հետագա հարցաքննությունները կանցկացվեն մարտի վերջին: Եվս 2 կասկածյալ մնում են հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչության գործով ձերբակալվել է 6 մարդ, որոնցից հսկողության տակ են մնացել 4-ը:
Հիշեցնենք, որ Լոնդոնում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյուքնում զոհվել է 4 մարդ, ահաբեկիչը ոչնչացվել է: