Կյանքից հեռացել է հայզգի փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը
Կյանքի 95-րդ տարում մահացել է հայտնի փորձարկող օդաչու, ավիացիայի գեներալ-լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս, Ստեփան Միկոյանը: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում անելով «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինարարական կորպորացիայի մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Ստեփան Միկոյանը ծնվել է 1922 թ.-ին: 1941 թվականին Միկոյանն ավարտել է Կաչինսկի Ա․ Մյասնիկյանի անվան օդաչուների ռազմական ավիացիոն դպրոցը, իսկ նույն տարվա դեկտեմբերին մեկնել է ճակատ:
Որպես օդաչու մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: