Թբիլիսիում փողոցներն աղտոտելու համար կտուգանեն
Ապրիլի 3-ից Թբիլիսիի փողոցներում մայրաքաղաքի «Թբիլսերվիսգրուպ» վերահսկիչ ծառայության հատուկ տեսուչներ կհայտնվեն, ովքեր լիազորված կլինեն տուգանել ֆիզիկական և իրավաբանական անձանց փողոցներում կենցաղային աղբ և թափոնների այլ տեսակներ նետելու համար: Այս մասին գրում է Apsny.ge-ն:
Ինչպես հաղորդել է Թբիլիսիի քաղաքապետարանը՚ «Թբիլսերվիսգրուպ»-ի գրասենյակում նախօրեին տեսուչների հետ հանդիպում է կայացել: Հաջորդ շաբաթից կսկսվի նրանց պատրաստությունը:
Ապրիլի 3-ից սկսած տեսուչները փողոցներում բնակչությանը կտեղեկացնեն քաղաքում մաքրությունը խախտելու վերաբեյալ տուգանքների մասին և կոչ կանեն աղբը նետել աղբամաններ: