Հենրիխ Մխիթարյանը յոթերորդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Մանչեսթեր Յունայթեդի»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին գրում է Sport-express.ru-ը:
Երկրորդ տեղում է Գևորգ Ղազարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մարկոս Պիզելին:
Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրել է յոթ հանդիպումները՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: Եվրոպայի լիգայում իր անցկացրած երեք խաղերում էլ դարձել է մեկ գոլի հեղինակ:
Նշենք, որ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում արդեն 7-րդ անգամ: