21-րդ դարում «կամ-կամ»-ի քաղաքականությունը՝ կործանարար քաղաքականություն է. Գագիկ Մինասյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք կայացել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկում, որն առաջատար մասնագետների ներգրավվածությամբ ստեղծված փորձագիտական պլատֆորմի առաջին միջոցառումն է:
ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն անդրադառնալով ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու և ԵՄ-ի հետ հարաբերություններին նշեց, որ ժամանակը ցույց տվեց, որ «և-և»-ի քաղաքականությունը միակ արդարացված քաղաքականությունն է:
«21-րդ դարում դարում «կամ-կամ»-ի քաղաքականությունը՝ կործանարար քաղաքականություն է: Եվ եթե անդրադառնանք այն հարցին, թե ինչ տեղի ունեցավ մի քանի տարի առաջ, ապա դա միակ խելամիտ որոշումն էր»,- նշեց Գագիկ Մինասյանը և հավելեց, որ 21-րդ դարում «կամ-կամ»-ի քաղաքականության մասին կարող են խոսել այնպիսի պետություններ, որոնք այդ «կամ»-ից ունեն անձնական շահեր, մասնավորապես՝ Եվրոպայի որոշ երկրներ: