Տնտեսության ո՞ր մոդելն է հարիր ՀՀ-ին. պարզաբանում է Թաթուլ Մանասերյանը
Այսօր «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով կայացած հանդիպման ժամանակ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դիտարկում կատարեց նշելով.
«Մշտապես քննարկվում է այն հարցը, թե որ մոդելն է հարիր Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը: Ես միշտ նշում եմ՝ սոցիալական տնտեսության շուկայական մոդելը: Ուզում եմ հիշեցնել, որ հենց սոցիալական տնտեսության շուկայական մոդելն էր, որ հետպատերազմյան շրջանում Գերմանիային թույլ տվեց արձանագրել ոչ միայն տնտեսական աճ, զարգացում, այլ՝ բեկում մտցրեց և միջին տեմպերը 60-ականներին՝ 30-35 տոկոս էր, ինչի մասին մենք կարող ենք երազել: Եվ այն դիվիդենտները, որ Գերմանիան, լինելով ԵՄ անդամ, քաղում է, ապա հասկանալի է, թե ինչի շնորհիվ»,-նշեց Թաթուլ Մանասերյանը: