Տնտեսագետներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ՀՀ տնտեսության առաջնային հարցերի և ներքաղաքական ուժերի տված խոստումների մասին (տեսանյութեր)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք կայացել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկում, որն առաջատար մասնագետների ներգրավվածությամբ ստեղծված փորձագիտական պլատֆորմի առաջին միջոցառումն է:
Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամ Նաիրա Մարտիրոսյանը, ԲՀԿ կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը, ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, ԵԼՔ դաշինքի անդամ Գևորգ Գորգիսյանը և այլք, ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերի տնտեսական հիմնադրույթները:
Քննարկման երկրորդ փուլի ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները պատասխանեցին փորձագետների բլից հարցումներին, որոնք առնչվում էին Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակության այնպիսի հարցերի, ինչպիսիք էին՝ գիտության և նորարարությունների, տնտեսության մրցակցության, մենաշնորհների և ստվերային տնտեսության, փոքր բիզնեսի, նոր աշխատատքեղերի ստեղծման, արտագաղթի կանխման, երիտասարդների մասնագիտական ներուժի իրացման և այլնին:
Մտքերի փոխանակության ժամանակ իրենց տեսակետներն ու դիտարկումները հայտնեցին Թաթուլ Մանասերյանը, Արման Մարտիրոսյանը, Գագիկ Վարդանյանը, Մարգարիտա Եղիազարյանը, Հայկ Դերզյանը, Սամվել Ավետիսյանը, Ատոմ Մարգարյանը, Աշոտ Մարկոսյանը, Լևոն Ստեփանյանը, Սերգեյ Սանոյանը, Սարգիս Սեդրակյանը, Միքայել Միքայելյանը և այլք:
Քննարկումների ժամանակ մասնակիցներն անդրադարձան նաև քաղաքական ուժերի տրված խոստումներին:
Առավել մանրամասն՝ ստորև բերված տեսանյութերում.