Համակարգիչը Մեծ Բրիտանիայի արքա Գևորգ III-ի մոտ մոլագարի սինդրոմ է հայտնաբերել
Գիտնականները համակարգչային վերլուծության միջոցով պարզել են, որ Մեծ Բրիտանիայի արքա Գևորգ III-ը տառապում էր մոլագարի սինդրոմով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով PLOS ONE ամսագրին:
Հետազոտողները համակարգչային վերլության են ենթարկել արքայի հարյուրավոր նամակները: Շարադրման նրա ոճն ունեցել է մոլագարի սինդրոմով հիվանդին բնորոշ գծեր:
Ավելի վաղ արքայի որոշ տարօրինակությունները բացատրվում էին ժառանգական հիվանդությամբ, որն արտահայտվում էր նաև նյարդահոգեբանական խանգարումներով: