12-ամյա տղան Հնդկաստանի ամենաերիտասարդ հայրիկն է
Հնդկաստանի Քերալ նահանգի 12-ամյա բնակիչը, ում անունը չի նշվում, դարձել է իր երկրում ամենաերիտասարդ հայրը: Նրա դուստրը ծնվել է դեռևս մի քանի ամիս առաջ: Այս մասին գրում է Life.ru-ն:
ԴՆԹ-ի թեստի արդյունքները ստանալուց հետո բժիշկները պաշտոնապես հաստատել են դեռահասի հայրության փաստը: Արտասովոր դեպքի մասին հաղորդել են տեղի և համաշխարհային լրատվամիջոցները:
Հայտնի է, որ երեխայի մայրը 16-ամյա աղջիկ է:
Բժշկության ոլորտի պրոֆեսոր Ջաբարի խոսքով, ում խոսքը մեջբերում է «The Hindu»-ն, երիտասարդ հոր մոտ շատ վաղ շրջանում է տեղի ունեցել սեռական հասունացումը: