Կանխվել է ավելի քան 30 ահաբեկչություն. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր հայտնել է, որ 2016 թվականի ընթացքում երկրի անվտանգության ծառայությունը կանխարգելել է 30 ահաբեկչություն և բերման ենթարկել 56 ահաբեկչական և հետախուզադիվերսիոն խմբերի: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախորդ տարվա ընթացքում ավելի քան 30 ահաբեկչական հարձակում է կանխել, բերման ենթարկել 56 ահաբեկչական և հետախուզադիվերսիոն խմբերի, կանխել է պայթուցիկ սարքերի տեղադրման 15 փորձ:
Ծառայությունը բռնել է 46 մարդու, ովքեր կապ են ունեցել ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների հետ, նրանցից 15-ը միջազգային հետախուզման մեջ են եղել»,- նշել է Պորոշենկոն Կիևում: