«Nissan»-ն առաջարկում է ձիաուժը փոխարինել «ուղտաուժով»
«Nissan» ընկերության՝ Մերձավոր Արևելքի բաժինը առանց կատակի ավտոմեքենաների հզորության չափման նոր միավոր է ստեղծել՝ «ուղտի ուժը»: Այն պետք է փոխարինելու գա ձիաուժին, քանի որ ձիերն արևելյան անապատների պայմաններին չեն կարողանում դիմանալ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Nissan»-ում հայտնվել է մի ամբողջ ստորաբաժանում՝ «Desert Camel Power» (անապատային ուղտի ուժ) անունով, որը զբաղվում է չափման միավորի պահանջներով: Դրա օգնությամբ ենթադրվոմ է գնահատել այս կամ այն ավտոմեքենայի կարողությունները՝ Արաբական թերակղզու ճանապարհները հաղթահարելու համար:
«Վերջին երկու տարիների ընթացքում մենք պարզել ենք, թե կոնկրետ ինչ առանձնահատկություններ են ստեղծում այնպիսի մեքենա, ինչպիսին «Nissan Patrol»-ն է, որը լիովին համապատասխանում է անապատային պայմաններին»,- նշել է ընկերության աշխատակիցը: