Թուրքիան դառնում է ավելի խոցելի ներքին ու արտաքին գործոնների ազդեցության ներքո
Չեն դադարում Թուրքիայի ներսում ազգային քաղաքական հարթությունում ընթացող պառակտումները, ինչի հետևանքով երկիրը կանոնավոր կերպով գտնվում է պետականության ու տարածքային ամբողջականության պահպանման սպառնալիքների տակ: Մերձավորարևելյան զարգացումների ու վերադասավորումների համատեքստում նոր հնարավորություններ են ստանում Թուրքիայի ու նրա սահմաններից դուրս գտնվող քրդական շարժումները:
Թուրքիայի համար լրջագույն խնդիրներ կան այդ թվում և արտաքին` տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններում:
Դեռևս անհասկանալի է Դ. Թրամփի վարչակազմի դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, իսկ այս անորոշությունն իր հերթին Թուրքիան դարձնում է առավել խոցելի, հետևաբար և ավելի անկանխատեսելի միջազգային հանրության համար:
Խորանում են հակասությունները ԵՄ-Թուրքիա հարաբերություններում.
ԵՄ-ում ակտիվացած հակաթուրքական շարժումը նոր թափ է ստանում` ընդլայնելով տարածման սահմանները. Գերմանիան հերթական անգամ մերժում տվեց Անկարային սպառազինությունների արտահանման հարցում:
Արևմուտքի համար Թուրքիան վաղուց արդեն դադարել է լինել վստահելի գործընկեր. Թուրքիայի ու Արևմուտքի հակասություններն ակնհայտ են նաև Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում համագործակցության հարթությունում:
Թուրքական կողմը նյութական ու մարդկային կորուստներ է կրում նաև սիրիական զարգացումներում:
Այս ամենը հաստատում է այն միտքը, որ Թուրքիան աստիճանաբար ընթանում է ինքնամեկուսացման ճանապարհով, ինչը մեծացնում է Թուրքիայի խոցելիության շրջանակները, արդյունքում Անկարան դառնում է անկանխատեսելի միջազգային հանրության համար:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք