Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմամթերքի պահեստի հրդեհը մարելու համար
Խարկովի մոտ արդեն երկրորդ օրն է՝ այրվում է ռազմամթերքի պահեստը: Փրկարարները չեն կարողանում մարել կրակը: Եվ չնայած պայթյունները նշանակալիորեն ավելի քիչ են տեղի ունենում, մոտակա քաղաքում բնակելի շենքերի այրման վտանգը պահպանվում է: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Россия 24»-ին:
Իշխանությունները երկինքը փակել են թռիչքների համար 40 կիլոմետր հեռավորության շրջանակում: Փակվել են նաև մի քանի մայրուղիներ Խարկովի շրջանում: Նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է օգնության հարցով դիմել ՆԱՏՕ-ին:
Արտակարգ պատահարի շրջանում տարհանման 24 կետ կա, ողջ շրջանով կան մարդկանց համար ժամանակավոր բնակության կացարաններ կան: Վերջին տվյալներով՝ պատահարի հետևանքով երկու վիրավոր կա: Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտնել է, որ հրդեհի մարումը կարող է տևել մեկ շաբաթ: