Մարին լը Պենը ժամանել է ՌԴ Պետդումա
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենը ժամանել է Մոսկվա Պետդումայի՝ միջազգային հարցերով կոմիտեի հրավերով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Այսօր առավոտյան ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար և Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ժամանել է ՌԴ Պետդումա:
Հայտնի է, որ Մարին լը Պենի մոտ նախատեսված է հանդիպում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Նա նաև կմասնակցի միջազգային հարցերի կոմիտեի նիստին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահի պաշտոնի համար Ֆրանսիայում կպայքարեն 11 թեկնածուներ: Ընտրությունները երկու փուլով կլինեն՝ այս տարվա ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: