«Apple»-ը Հնդկաստանի իր գործարանը կբացի մոտակա 2 ամսվա ընթացքում
«Apple» ընկերությունը Հնդկաստանի տարածքում իր առաջին գործարանը կբացի մոտակա 4-6 շաբաթների ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:
Գործարանը կհիմնվի Բանգալոր հնդկական քաղաքում: «Apple»-ում հրաժարվել են քննարկել մանրամասները, սակայն ընդգծել են, որ հնդկական իշխանությունների հետ ունեցած երկխոսությունը կառուցողական և բաց է եղել:
Վերլուծաբանները նշում են, որ Հնդկաստանում գործարանի ի հայտ գալը թույլ կտա ամրապնդվել զարգացող շուկայում: Բացի այդ, երկրի տարածքում սարքավորումների պատրաստումը թույլ կտա իջեցնել դրանց գինը: Այսպես, «SE» մոդելը կարող է էժանանալ 100 դոլարով, ինչն ավելի մատչելի կդարձնի սմարթֆոնը հնդիկների համար: