Թող ռիկս անեն․․․Րաֆֆի Հովհաննիսյանը սպառնո՞ւմ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը հանդիսանում է Հայաստանի իշխանությունը բռնազավթած այս խմբակի հերթական քաղբանտարկյալը։ Բաբայանը նստած է իր քաղաքացիական և քաղաքական հայացքների համար, որովհետև ինքը համակիր է մեր դաշինքին։ Ինքը, արժեք լինելով, նաև զսպում է թշնամուն։ Այսօր ես կարող եմ ասել, որ մեր դաշինքը հանձնառու է մինչև վերջ ոչ միայն պաշտպանել Սամվել Բաբայանի իրավունքները, թեև ինքը մեր պաշտպանության կարիքը չունի, այլ ավելին՝ կիսատ, թղթի վրա մնացած հաղթանակները պատրաստ ենք ի կատար ածել այս անգամ»,- ասում է ՕՐՕ դաշինքի լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով, «փորձում են վախեցնել դաշինքը, ժողովրդին, բայց չեն հաջողելու, իրենք են վախի մեջ, սարսափի մեջ»։ Իսկ ինչո՞ւ Սամվել Բաբայանը և ոչ, օրինակ, ինքը կամ Սեյրան Օհանյանը։
«Ես և Սեյրան Օհանյանը տարբեր առիթներով և տարբեր եղանակներով եղել ենք թիրախավորված․․․ Սեյրան Օհանյանը հիմա փաստացի հետապնդման մեջ է»։ Հնարավո՞ր է հաջորդը Օհանյանին ձերբակալեն։ «Թող ռիկս անեն․․․ այն ժամանակ կտեսնենք, թե որն է մեր ժողովրդի արժեքը, որակը և ողնաշարը»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: