Ուստա, Արթուր Բաղդասարյանը փողը չի տվել...
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ «Միկմետալ» ընկերությունը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով սնանկ ճանաչել: Բանն այն է, որ «Հայասի գրուպ» ընկերությունը գումար է պարտք «Միկմետալ»-ին: Խոսքը շուրջ 2.5 մլն դրամի մասին է:
«Ժողովուրդ»-ին «Միկմետալ» ընկերությունից հայտնեցին, որ իրենք դեռևս 2015 թվականին «Հայասի գրուպ»-ին ամրան և ամրալար են վաճառել, ընկերությունը ապրանքը ստանալուց հետո խոստացել է, որ կվճարի, սակայն մինչ օրս դեռ չի վճարել: Ուշագրավն այն է, որ «Միկմետալ» ընկերության հիմնադիրը Միխայիլ Հարությունյանն է, որը Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է և ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբայրը:
Ի դեպ, «Միկմետալ» ընկերության տնօրեն Վահան Հարությունյանը նույնպես ՀՀԿ-ով առաջադրված թեկնածու է: Իսկ «Հայասի գրուպ»-ը ինչպես արդեն նշեցինք, ՀՎԿ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանինն է:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: