Լոնդոնի կենտրոնում հավաքվել են հարյուրավոր մարդիկ՝ հարգելու ահաբեկչության զոհերի հիշատակը
Լոնդոնում ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակի արարողություն է անցկացվում:Այս մասին հայտնում է Interfax.ru-ն՝ հղում տալով BBC-ին:
«Մեր սրտերը սպա Կիտ Պալմերի, Այշա Ֆրեյդի, Կուրտ Կոհրանի և երեկվա ահաբեկչական հարձակման բոլոր զոհերի հետ կլինեն »,- հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը: Նա շնոհրակալություն է հայտնել ոստիկանությանը և հատուկ ծառայություններին ՝ վտանգին օպերատիվ արձագանքելու համար և հայտարարել, որ «իրենց կյանքերի, քաղաքի, կենսաձևի և կյանքի արժեքների վրա հարձակմանը տրված պատասխանը ցույց տվեց աշխարհին, թե ինչ է նշանակում լինել լոնդոնցի»: