Մեր երկիրը անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ ունի զբոսաշրջության ոլորտում. վարչապետ
Այսօր կայացած ՀՀ կառավարական նիստում Կարեն Կարապետյանը նշել է. «Չնայած այն փաստին, որ վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9 տոկոս, մեր երկիրը որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված է։ Համոզված եմ, որ Հայաստանն ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում։
Ի լրումն ծրագրավորված և արդեն իսկ իրականացվող գործնական քայլերի, խիստ անհրաժեշտ եմ համարում Հայաստանի, որպես աշխարհում ամենագրավիչ զբոսաշրջային երկրներից մեկի, նկարագրի ձևավորումը»։ Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին շարունակել ակտիվ և թիրախային մարքեթինգային և խթանման միջոցառումների իրականացում, այդ թվում՝ երկշաբաթյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետությունը, որպես զբոսաշրջային երկրի գովազդող թիրախավորված գովազդատեղեկատվական նյութերի մշակումը և տարածումը, էլեկտրոնային մարքեթինգի իրականացումը, ներառյալ բարձրորակ հոլովակների արտադրությունն ու դրանց լայն տարածումը միջազգային սոցցանցերով և օտարերկրյա ԶԼՄ-ներով հեռարձակումը։
Վարչապետը հանձնարարել է նաև իր խորհրդական Արմեն Ավակ Ավակյանին կոորդինացնել այդ աշխատանքները: