Վահե Հարությունյանը՝ ՀՀ զինվորական դատախազ և գլխավոր դատախազի տեղակալ
Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է, «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ. Վահե Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ»: Մեկ այլ հրամանագրի համաձայն, վերոնշյալ պաշտոնից ազատվել է Արտավազդ Հարությունյանը: