Հայաստանի զարգացման միակ նախապայմանը յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր սփյուռքահայի ազգային-հոգևոր մոտիվացիայի մեջ է
Հայաստանի զարգացման թերևս միակ նախապայմանը ոչ թե տնտեսության զարգացման առաջնահերթությունների ճիշտ ընտրության կամ ինստիտուցիոնալ համակարգային ժողովրդավարացման մեջ է, այլ երկրի հասարակության, յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր սփյուռքահայի ազգային- հոգևոր մոտիվացիայի սահմանման գործում է: Եվ այստեղ ամենևին էլ պարտադիր չէ մոտեցումները բերել համընդհանուր ստանդարտացման:
Յուրաքանչյուրիս համար այդ մոտիվացիան կարող է միանգամայն լինել անհատական:Մոտիվացիան կարող է լինել սոցիալականացված, ընտանեկան, մասնագիտական կամ հասարակագիտական և այլ բնույթի:Մոտիվացիայի հիմքում, անկախ նրա ուղղվածությունից, պետք է ընկած լինի հոգևոր-գաղափարական հիմնահարցը, որը կարող է մասամբ զուգորդվել նաև նյութականացված արժեքներով:Տեսականորեն մոտիվացիան ենթադրում է այն կրողների ընդհանրական բաժանում` ըստ իրենց կենսակերպի, հոգևոր արժեքների ու աշխարհայացքի, որի համաձայն քաղաքացիները առանձնանում են որպես իդեալիստներ, կատարողներ և առաջնորդներ:
Նկատենք, որ զուտ ֆինանսական մոտիվացիան չի կարող լինել ինքնանպատակ: Նյութականացված մոտիվացիան միջնաժամկետ առումով ենթադրում է նաև անհատի ինքնադրսևորման հարթակ, որն ըստ էության գտնվում է գերազանցապես հոգևոր դաշտում:
Հայության և յուրաքանչյուրիս մոտիվացիայի հարցերի ուսումնասիրումը հնարավորություն կտա վերափոխել հասարակության կրթական, աշխարհայացքային ընկալումները, ինչը յուրաքանչյուր պետության ու բնակչության բարեկեցության ապահովման միակ արդյունավետ ու երկարաժամկետ ներդրումն է:Փորձենք մտորել մեր մոտիվացիաների հարցի շուրջ:
Կարեն Վերանյան.ֆեյսբուք: