«Instagram»-ը կարգելափակի օգտատիրոջ համար տհաճ բովանդակությամբ նյութերը
Այս շաբաթ «Instagram»-ում կհայտնվի նոր գործառույթ՝ «էկրան», որը կարգելափակի որոշ լուսանկարներ և հոլովակներ, որոնք անպետք բնույթ են կրում:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Instagram»-ի մամուլի ծառայությանը:
Նման կերպ կնշվեն այն հրապարակումները, որոնց համար առաջ բողոքներ են ստացվել, որպեսզի օգտատերը ավելի հազվադեպ «բախվի» դրանց հետ:Նման հրապարակումը բացելու համար բավական կլինի հպվել էկրանին և հատուկ պաշտպանիչ «էկրան»-ը կանհետանա: