Արտաքին առևտրի ընդլայնվող էֆեկտը
ԱՎԾ տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար և փետրվար ամիսներին Հայաստանը արտաքին աշխարհի հետ իրականացրել է 761.0 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 22%-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա առաջին երկու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը ավելի քան 200 մլն դոլարով: Այսպես, 2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանից արտահանումը կազմել է 273.7 մլն դոլար, իսկ ներմուծումը Հայաստան՝ 487.3 մլն դոլար:
Ընդգծենք նաև, որ նշված ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է 20%, իսկ ներմուծման ոլորտում՝ 23.5%: Ինչպես տեսնում ենք՝ արտաքին աշխարհի հետ մեր երկրի առտևտրաշրջանառությունը մեծ տեմպերով աճում է:
Էկոնոմիկ զարկերակ.ֆեյսբուք: