Թրամփը ձգտում է էներգետիկ անկախության
Դոնալդ Թրամփի վարչախումբը հայտնել է, որ Սպիտակ տունը մտադիր է կրճատել բնապահպանական ծախսերը, որը կառաջացնի էներգետիկ «բում» և կօգնի ԱՄՆ-ին էներգետիկ անկախություն ձեռք բերել: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Բայց Սպիտակ տունը հայտնել է նաև հավթային և գազային ընկերությունների բաժնետերերին, որ այս որոշումը չնչին ազդեցություն կունենա նրանց բիզնեսի վրա:
Թրամփը իր նախընտրական արշավի ընթացքում խոստացել էր, որ իրենց վարած քաղաքականությունը կօգնի ազատել ԱՄՆ-ն արտասահմանյան նավթից ունեցած կախվածությունից:
«Իմ ղեկավարմամբ մենք կհասնենք Միացյալ Նահանգների լիակատար էներգետիկ անկախությունը», - ասել է Թրամփը: