Հնէաբանները Եգիպտոսում 6000 տարեկան պատկերներ են հայտնաբերել
Եգիպտագետները մի քանի պատկերներ են հայտնաբերել, որոնք արվել են մ.թ.ա. 4000 տարի առաջ:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Բոնկկոնգի համալսարանի պաշտոնական էջին:
Պատկերները փորված են քարերի վրա և պատկերում են որսի տեսարաններ:Հավանաբար դրանք կապող օղակ են հանդիսանում հին եգիպտական և նոր եգիպտական մշակույթների միջև:Հնության պատճառով դրանք այնքան էլ պարզ չեն, սակայն հնէաբաններին արդեն հաջողվել է առանձնացնել երեք կերպարների պատկերներ՝ նիզակով որսորդին, վեր բարձրացրած ձեռքերով պարող մարդուն, իսկ նրանց մեջտեղում ՝ աֆրիկյան ջայլամին:Ենթադրվում է, որ որսորդը հավանաբար որսում էր ջայլամին, իսկ պարող մարդը որսորդական պար էր պարում: Դա վկայում է այդ ժամանակաշրջանի տեղացիների կողմից կատարվող որսորդական ծեսերի մասին: