Արթիկում վրաերթի է ենթարկվել տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի 12-ամյա տղան. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում Արթիկի բնակիչ, 27-ամյա Դավիթ Պետոյանը իր վարած Hyundai մակնիշի 34 ՍQ 959 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 12-ամյա Գարուշ Իգիթյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Արթիկի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխայի հայրն աշխատում է ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
Մանրամասները՚ այստեղ: