Չինացի գանձապահը 6 կապոց թղթադրամը հաշվել է 77 վայրկյանում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է չինացի գանձապահը 77 վայրկյանում 6 կապոց թղթադրամ հաշվում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՚ հղում անելով Mashable-ին:
Դեպքը տեղի է ունենում Չինաստանի Ծանդուն նահանգում: Գանձապահը գումարը հաշվելիս կիրառել է Չինաստանում լայն տարածում ունեցող այն մեթոդը, որի ժամանակ թղթադրամները հաշվում են 5 մատներով: