Բուլղարիայում անցկացվում են ՆԱՏՕ-ի երկրների ՌՕՈւ-ի ուսումնական վարժանքներ
ՆԱՏՕ-ի 6 երկրների ռազմաօդային ուժերը Բուլղարիայում անցկացնում են «Ռազմատրանսպորտային ավիացիայի մարտավարական պատրաստության կատարելագործման եվրոպական դասընթաց 2017-1» (ЕААТТС 17-1) ուսումնական վարժանքները: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Կմասնակցեն՝ Բուլղարիայի, Չեխիայի, Բելգիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների ՌՕՈւ-ն:
Սպասվում է, որ թռիչքները կսկսվեն երկուշաբթի՝ մարտի 27-ին, և կավարտվեն ապրիլի 6-ին, որից հետո տեղի կունենա վարժանքների ավարտի հանդիսավոր արարողությունը՝ հավաստագրերի հանձնումով: