ԱԺ նիստը կրկին չմեկնարկեց՝ քվորում չապահովելու պատճառով
Այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ նիստի ժամանակ կրկին չկարողացան ապահովել քվորում: Մասնավորապես, ժամը12:00-ի դրությամբ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 13 պատգամավոր, սակայն, ինչպես հայտնի է քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ պատգամավորների գրանցումը կշարունակեն մինչև քվորում ապահովելը, սակայն ոչ ավելի, քան 3 ժամ:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ԱԺ նիստը չի կայանում՝ քվորում չապահովելու պատճառով: