«WhatsApp»-ի օգտատերերն ընկերներին «հետևելու» վնասակար հղումներ են ստացել. մանրամասներ
Չարագործները «WhatsApp» մեսինջերի օգտատերերի շրջանում սկսել են վնասաբեր հղումներ տարածել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ հղումները հիմնականում «լրտեսական» հավելվածների տեսքով, որն իբր նախատեսված է ընկերներին հետևելու համար:
Օգտատերերն ստանում են հավելվածի հղում, որն իբր կարող է հետևել ընկերների ակտիվությանը: Այնուհետև, հղումով առաջարկվում է բեռնել «լրտեսական» սոֆթը, բայց, իրականում այն սեղմելուց հետո տեքստն ուղարկվում է և 10 ընկերոջ: