Լոնդոնի ահաբեկչության հետևանքով տուժածներից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Չորեքշաբթի Լոնդոնում իրագործված ահաբեկչության հետևանքով վիրավորված 7 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանության կոմիսարի տեղակալ Մարկ Ռոուլի կատարած հայտարարությանը:
«4 մարդ զոհվել է, 29 մարդ հիվանդանոցում է, 7-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,- հայտարարել է ոստիկանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնում ձերբակալություններ են իրականացվել ահաբեկչության հետ կապված: