ժամը 9:30 կամուրջների վրա աշխատող չկա, 5:30 սաղ «պերեկուր» են անում. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ հանդես եկավ հանձնարարականներով, մասնավորապես, որ ուշադրություն դարձվի ճանապարհաշինությանը:
Նրա խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում մարզեր կատարած այցերի ժամանակ պարզել է, որ խնդիրներ կան համայնքներում՝ ճանապարհների հետ կապված:
«Այս հանձնարարականը ուզում եմ մեկնաբանել: ժամը 9:30 կամուրջների վրա աշխատող չկա, 5:30 սաղ «պերեկուր» են անում: Ես մի անգամ այդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ է: Եթե այդպես են աշխատում, ժամկետը կարճացրեք Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց պայմանագիրն էնպես արեք, որ մենք կարողանանք հետեւենք»,-ասաց Կարեն Կարապետյանը: