Լոնդոնում ձերբակալություններ են իրականացվել ահաբեկչության հետ կապված
Բրիտանական ոստիկանությունը Բիրմինգեմ քաղաքում ձերբակալություններ է իրականացրել՝ չորեքշաբթի օրը Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով Sky News հեռուստաալիքին։
Նշվում է, որ անցյալ գիշեր իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել Բիրմինգեմում, որտեղից վարձույթով վերցրել են ավտոմեքենան, որը գործածվել է բրիտնական մայրաքաղաքում ահաբեկչության ժամանակ։
Ինչպես հայտնում է Daily Express պարբերական՝ տասնյակ զինված սպաներ շրջափակել են Բիրմինգեմի հարավ-արևմուտքում գտնվող Հագլի փողոցը։
Ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանել: