Պակիստանում հնարավոր է արգելեն «Facebook»-ը
Ւսլամաբադի բարձր դատարանը մարտի 27-ին կքննարկի Պակիստանում սոցկայքերի, այդ թվում՝ «Facebook»-ի արգելափակումը, քանի դեռ չի լուծվի «աստվածանարգ» կոնտենտը ջնջելու հարցը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Express Tribune-ին:
Նշվում է, որ Հետաքննությունների դաշնային գործակալությունն այս մասին զեկուցել է սոցկայքի ղեկավարությանը։
Ամերիկյան ընկերությունը համաձայնել է Պակիստան բանակցությունների համար պատվիրակություն ուղարկել։ Դատավոր Սիդիկին հայտարարել է, որ «Facebook»-ի ղեկավարությանն իսկապես պետք է ժամանակ տալ, բայց նախ «կարևոր է Պակիստանում արգելափակել «Facebook»-ը»։