Տնտեսության «ինքնազգացողությունը» ՝ տարեսկզբին
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, տարեսկզբի երկու ամիսներին՝ հունվարին և փետրվարին, ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը կազմել է 6,2 տոկոս: Պետք է արձանագրենք, որ այն զգալիորեն տարբերվում է և գերազանցում է 2016 թվականի տնտեսական աճի մակարդակը:
Ի հիշեցում՝ անցած տարվա ցուցանիշն այդ նույն ժամանակահատվածի համար կազմում էր 4,7 տոկոս: Տնտեսական ակտիվությունը բարձր է դրսևորվել հատկապես արդյունաբերության ոլորտում՝ կազմելով ավելի քան 16 տոկոս:
Կարելի է ասել, որ այս ցուցանիշի վրա դրականորեն է ազդել արտաքին շուկաներում հայկական արտադրանքների արտահանման ծավալների ավելացումը:
Քանի որ արտաքին շուկաներում հայկական ապրանքների իրացման պայմանները վերջին շրջանում բավականին բարելավվել են: Հատկապես՝ սա վերաբերում է ռուսական շուկային: Արդյունաբերության ոլորտի զարգացումների վրա նաև մեծ ազդեցություն են թողել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մշակող արդյունաբերության և հանքահումքային ապրանքների ոլորտները:
Տնտեսական ակտիվությանը նպաստած մյուս երկու հիմնական ոլորտներն են էներգետիկան և ծառայությունները: Հուսանք, որ երկրում տնտեսությանը հարված հասցնող ֆորս-մաժորային իրավիճակներ չեն ստեղծվի, որ տնտեսական ակտիվությունը կշարունակվի մինչև տարեվերջ:
Էկոնոմիկան թվերով. ֆեյսբուք: