Չիկագոյում 6 հանցագործներ անչափահաս աղջկա բռնաբարության ուղիղ հեռարձակում են իրականացրել
Տղամարդկամց խումբը «Facebook»-ում անչափահասի բռնաբարության ուղիղ հեռարձակում է իրականացրել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Associated Press գործակալությանը:
Նշվում է, որ տուժածի մայրը մարտի 20-ին՝ երկուշաբթի օրը դիմել է Չիկագոյի ոստիկանական բաժին։ Իրավապահներին նա ասել է, որ կիրակի օրը իր 15-ամյա դուստրն անհետացել է և ներկայացրել աղջկա մասնակցությամբ առցանց հեռարձակման սքրինշոթը։
Աղջկան հաջորդ օրը գտել ու ծնողներին են հանձնել։ Նշվում է, որ բռնաբարությանը մասնակցել է վեց տղամարդ, իսկ ևս 40 մարդ առցանց հետևել է դրան։