Ֆիլիպինների նախագահը մտադիր է ռազմական դրություն սահմանել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Թաիլանդ այցելությունից հետո մտածում է ռազմական դրություն սահմանել, ինչպես նաև «թմրանյութերի տարածման դեմ պատերազմի» պատճառով ՏԻՄ ընտրությունները հետաձգել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Straits Times պարբերականին:
«Եթե ես ռազմական դրություն սահմանեմ, ապա կկարողանամ լուծել բոլոր խնդիրները, ոչ միայն թմրավաճառներինը»,- ասել է Ֆիլիպինների նախագահը և հավելել, որ երկրում ռազմական դրություն սահմանելու դեպքում կցանկանար ռազմական դատարան հիմնել՝ երկրի հարավի իսլամական զինյալների գործերը քննելու համար:
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ Ֆիլիպինների նախագահը խոսում է ռազմական դրություն հայատարարելու մասին: