Հռետորական հարց
Հռետորական հարց. Եթե մարդ մեքենայի ավտոմատ փոխանցումատուփից կամ շարժիչից բան չի հասկանում, իր ձեռքով չի քանդում, չէ՞: Որովհետև ոչ թե կնորոգի, այլ հաստատ՝ կփչացնի: Բա ինչո՞ւ է քաղաքականությունից, կառավարումից, սոցիալական հարաբերություններից, զարգացման տեսություններից և կարևոր այլ մասնագիտական բաներից ոչ մի բան չիմացող այդ նույն մարդը գնում ընտրության...
Չասեք՝ որովհետև իրավունք ունի: Ինքն իր մեքենան էլ քանդելու իրավունք ունի, բայց չի անում, որ չփչացնի:
Բայց երկիրը մեքենա չէ, կարելի է և ապականել: Վերջիվերջո, մեքենա մի հատ ունես, իսկ երկիր, որտեղ կարելի է ապրել, մի հարյուր հատ կա:
Մովսես Դեմիրճյան. ֆեյսբուք;