Լոնդոնի ահաբեկչության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել
«Hyundai» մակնիշի մեքենան, որով ահաբեկիչը գրոհ է իրականացրել Լոնդոնում, կարող է վարձակալված լինել բրիտանկան Բիրմինգեմ քաղաքում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Express պարբերականին:
Ինչպես նշել են ականատեսները՝ չորեքշաբթի երեկոյան Բիրմինգեմում մեծ քանակությամբ ոստիկանական մեքենաներ են նկատվել: Պարբերականը գրում է, որ դա կարող է կապված լինել մեքենայի՝ քաղաքի վարձակալության կետերից մեկին պատկանելու հետ:
Իսկ նBBC-ի հաղորդել է, որ կան հիմքեր ենթադրելու, որ մեքենան վարձակալվել է Չելմսֆորդ քաղաքում: Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:40-ին՝ զբոսաշրջիկների համար քաղաքի սիրելի վայրերից մեկում: