Ինքնաբացարկ հայտնողներն ավելի շատ ՀՎԿ-ից, ՕՐՕ-ից և ՀԿԿ-ից են
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը մարտի 15–ին դիմում էր ներկայացրել ԿԸՀ խնդրանքով, որ թույլատրեն բարեգործություն կատարել: Ուշագրավ է, սակայն, որ երեք օր անց, նիստի օրը՝ մարտի 18-ին, ներկայացրել է մեկ այլ դիմում՝ արտահերթ նիստի օրակարգից իր դիմումի քննարկման հարցը հանելու մասին:
ԿԸՀ-ն մարտի 22–ին կրկին նիստ գումարեց ավելի վաղ գրանցված պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները քննության առնելու համար: Նիստի ժամանակ որոշում կայացրեց ԱԺ ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու գրանցելու ինքնաբացարկի մասին դիմումները բավարարել: Այսպիսով այս նիստին 13 դիմումատու ևս ազատվեց թեկնածուի կարգավիճակից:
Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր 15 դիմումատուի խնդրանք ևս և այս պահի դրությամբ ինքնաբացարկ հայտնածների թիվը 28 է: Ի դեպ, ինքնաբացարկ հայտնողների մեծ մասը ՀՎԿ-ից է: Ինքնաբացարկ հայտնելու ակտիվությամբ երկրորդ տեղում ՕՐՕ-ն է, իսկ երրորդ տեղում` ՀԿԿ-ն»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: