Լոնդոնի այսօրվա ահաբեկչական հարձակման մեջ իսլամական ծայրահեղ արմատականի ձեռագիր է նկատվում
Երբ «Իսլամական պետության» առաջնորդներից Աբու Մուհամմադ ալ-Ադնանին իր ուղերձում մեկ տարի առաջ մատնանշում էր, որ Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնելու համար ջիհադականները պետք է օգտագործեն մեքենաներ ու բեռնատարներ (ըստ ալ-Ադնանիի՝ դրանք ավելի հարմար են մարդկանց կուտակման վայրերում ահաբեկչություն իրականացնելու համար՝ այն մխրճելով մարդկանց բազմության մեջ), ոչ ոք լուրջ չվերաբերվեց այդ սպառնալիքին:
Լոնդոնում տեղի ունեցած այսօրվա ահաբեկչական հարձակման մեջ, որտեղ ի դեպ նույնպես մեքենա է օգտագործվել, կարծում եմ, իսլամական ծայրահեղ արմատականի ձեռագիր է նկատվում:
Հավանաբար շուտով իսլամական ծայրահեղական կառույցները պատասխանատվություն կստանձնեն լոնդոնյան այսօրվա ահաբեկչության համար:
Շատ հավանական է, որ պատասխանատվություն ստանձնի հենց «Իսլամական պետությունը»:
Սարգիս Գրիգորյան. Ֆեյսբուք