Խորհրդարանական ընտրություններին մասնակցելը միայն գունավոր «բուկլետներ» տպելը չէ
Հարգելի բաներ, պատգամավորության «կանդիդատներ», 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելը միայն գունավոր «բուկլետներ» տպելը չէ, էդ բուկլետներում «ֆոտոշոԿ» արած «բեզ պիծի մինուտ պատգամավորի դեմք ընդունած պուպուշ» նկարները մի հատ գեղեցիկ ֆոնի վրա ճպպցնելը չէ, էդ բուկլետները ձեռքներին մի քանի ծանոթ «քուչա» մտնելը, մի երկու հոգու վռազի մեջ բուկլետ տալը, բայց` այդ պատմական պահը հզոր մեգապիքսելանոց «այֆոններով» անմահացնելն ու «ֆասեբուկ»-ներում լայքմեջ անելը չէ, քարոզարշավը միայն ձեր քաղաքական «լիՁերից» «նայիզուստ» արած մի երկու թույն ֆռազա «ռազկրուտկա» անելը չէ:
Նահատակվեմ ձեր հոգուն, ի զարմանս ձեզ, քարոզարշավը նաև «ձեռի հետ» անծանոթ քուչաներ մտնելն է, քարոզարշավը նաև ձեր քաղաքական «լիՁերից» «նայիզուստ» արած ֆռազաները գաղափարապես զարգացնելն է, քարոզարշավը նաև էդ գաղափարները սեփական «ինԾելեկտով» հարստացնելն է, քարոզարշավը նաև երկրի զարգացմանն ուղղված տեսլականներ առաջադրելն է:
Թե չէ` ապրիլի 3-ին ստաժավոր ընդդիմադիրի դիմակ հագնել ու «էս երկիրը երկիր չի» կամ «էս երկիրը երկիր չի դառնա» կախարդական խոսքերը առօրյայի բաղկացուցիչ մաս դարձնելը հա էլ կա:
Հ.Գ. «Հաց բերողին» էլ հանգիստ թողեք, նա այլ որակ էր, ու նա, համենայնդեպս, երբեք չի ասել` «էս երկիրը երկիր չի»:
Հ.Գ.Գ հասկացողը գրածս կհասկանա, չհասկացողին էլ` ապրիլերկուսյան խզարող ընտրություններ եմ մաղթում:
Արմեն Գևորգյան. Ֆեյսբուք