Մեր մտքերը Վեստմիստերում տեղի ունեցած սարսափելի հարձակման զոհերի հետ են. Հայաստանի ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնում այսօր տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով 3 զոհ կա, տասնյակից ավելի վիրավորներ:
«Մեր մտքերը Վեստմիստերում տեղի ունեցած սարսափելի հարձակման զոհերի հետ են։ Հայաստանը համերաշխ է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերին»,- նշվում է ԱԳՆ Twitter-յան պաշտոնական էջի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրապարակվել է Լոնդոնի ահաբեկչությունն իրագործած տղամարդու լուսանկարը: