Թագուհին Լոնդոնի ահաբեկչության վայրին մոտ է եղել
Մեծ Բրիտանայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Բուքինգհեմյան պալատում էր Լոնդոնի կենտրոնում ահաբեկչության պահին: Շինությունը հարձակման դեպքի վայրից մեկ կիլոմետր հեռավորությունից էլ մոտ է գտնվում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բրիտանական լրատվամիջոցներն ընդգծում են, որ թագուհու գտնվելու վայրի մասին տեղեկությունը հաստատվում է պալատի վրա թագավորական դրոշով:
Հիշեցնենք, որ հանցագործները Վեստմինստերյան կամրջի վրա վրաերթի են ենթարկել կամրջով անցնող հետիոտներին, իսկ հետո հարձակվել ոստիկանի վրա: Ի պատասխան՝ իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել: Այս պահին ենթադրվում է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: