Լոնդոնի ահաբեկչության հետևանքով կա 2 զոհ. հանցագործը սպանված է
2 մարդ մահացել, առնվազն 12-ը՝ վիրավորվել է Վեստմինստերյան կամրջի վրա՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանից ոչ շատ հեռու ընկած հատվածում, տեղի ունեցած պատահարի հետևանքով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գոչծակալությունը՝ հղում տալով «BBC»-ին:
Լոնդոնի հոսպիտալի բժիշկները հայտնել են, որ որոշ տուժածներ «աղետալի վնասվածքներ են ստացել»;
Հանցագործը մեքենայի տակ է գցել անցորդներին: Դրանից հետո նա խորհրդարանի մոտ հարվածել է ոստիկանին դանակով և սպանվել: Ոստիկանությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակում:
Բրիտանական ԶԼՄ-ները երկու պատահարները կապում են իրար հետ և ենթադրում, որ հանցագործները կարող էին երկուսով լինել: