Մանրամասներ՝ Լոնդոնի ահաբեկչությունից. Թերեզա Մեյին տարհանել են խորհրդարանի շենքից
«Daily Mail» թերթի աշխատակիցը պատմել է, որ տեսել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի տարածք ներխուժած տղամարդուն, ով սև էր հագել: Նա հարձակվել է ոստիկանական սպայի վրա, իսկ հետո կրակել են նրա վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Guardian»-ին:
«Ես տեսա ամուր կազմվածքով տղամարդուն սև հագուստով, ով ներխուժեց «New Palace Yard»-ի տարածք՝ Բիգ Բենի մոտ: Նրա ձեռքին փայտի պես մի բան էր: Նրա հետևից դեղին ժիլետներով ոստիկաններն էին վազում: Հետո ոստիկաններից մեկն ընկավ, և մենք տեսանք, որ սև հագուստով տղամարդը, ենթադրաբար, նրան հարվածում է դանակով»,- պատմել է լրագրողը:
Նրա խոսքով՝ դրանից հետո տղամարդը վազել է մոտ 15 մետր: Ոստիկանները նրան նախազգուշացնելուց հետո 2-3 անգամ կրակել են և նա ընկել է:
Հաղորդվում է, որ վարչապետ Թերեզա Մեյին տարհանել են խորհրդարանի շենքից: