Ահաբեկչություններ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ և կամրջի վրա (տեսանյութ)
Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ ահաբեկչական հարձակումներ են եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» գործակալությանը: Խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել:
Գործակալության թղթակցի տվյալներով՝ մեկ այլ պատահարի հետևանքով տուժել են 10-ից ավելի մարդիկ Վեստմինստերյան կամուրջի մոտ: «Hundai» ավտոմեքենան սլացել է կամրջի վրայով անցնող հետիոտների վրա:
Ականատեսը հաղորդել է, որ դեպքի վայր են ժամանում շտապ օգնության մեքենաներ: Մետրոպոլիտենի աշխատակիցները փակել են մոտակա կայարանը ոստիկանության պահանջով:
«Մեզ մոտ 14:40-ին հաղորդել են Վեստմինստերյան կամուրջի վրա տեղի ունեցածի մասին: Այն դիտարկում ենք որպես հրազենով կատարված դեպք, ոստիկանությունը դեպքի վայրում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բրիտանական ոստիկանությունը պատահարներն ահաբեկչություն է որակել: