Ռուսական լյուքս «Caviar» բրենդը «iPhone 7.5» է ստեղծել
Ռուսական «Caviar»-ը, որը մասնագիտացված է սմարթֆոններ և այլ գաջեթներ ստեղծելու գործում, ներկայացրել է քեյս «iPhone»-ի համար՝ ներքին մարտկոցի վերալիցքավորման սարքով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«iPhone 7»-ի աշխատանքի ժամանակն այս աքսեսուարով կմեծանա երկու անգամ: Պատյանները հասանելի են դիզայնի 4 եղանակով՝ «Supremo»-ն՝ Վլադիմիր Պուտինի դիմանկարով, «Atlante»-ն՝ Ռուսաստանի զինանշանով, «Pelle Nero»-ն՝ ոսկու և ալիգատորի կաշվի համադրությամբ, և «Amore Bianco»-ն՝ սպիտակ գույնի:
«Մենք այս լուծումն անվանում ենք «iPhone 7.5», որովհետև այն լրացուցիչ հնարավորություններ է տալիս, որոնք ունի մեր «Power Case»-ը: Դա հաստատ ավելին է, քան պարզապես «iPhone 7»-ը»,- նշել է բրենդի ներկայացուցիչը՝ խոսելով նորույթի մասին:
«Power Case»-ն արժի 46 000-ից 59 000 ռուբլի: